00:00:00

Հայտնի է՝ ինչու են ձերբակալվել Սարգսյանի մտերիմները

18:28, 21 մարտ 2023 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

 Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել էր, որ վերջիններս ձերբակալվել են կոմիտեում  քննվող քրեական գործի շրջանակներում։

Մեզ հայտնի դարձավ, որ Մեջլումյանն ու Դալլաքյանն անցնում են ենթադրյալ չարաշահումների գործով, որը վերաբերում է նրանց՝ քաղաքապետարանում գործունեությանը։ Մենք նաև տեղեկացանք, որ հարցաքննվել է նաև ՔՊ անդամ, Երևանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը։

Առայժմ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի հարցաքննվել, իրավապահները դեռ ուսումնասիրում են նրա հնարավոր մասնակցությունը։

Նշենք, որ Սեյրան Մեջլումյանը Սարգսյանի մտերիմներից է։ Վերջինիս՝ քաղաքապետ ընտրվելուց հետո էր աշխատանքում առաջնթաց ունեցել։ Սարգսյանի հրաժարականի հետ մեկտեղ Մեջլումյանը ևս ազատման դիմում էր գրել։

Ի դեպ չի բացառվում, որ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ ևս ներգրավվեն։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն շտապում մանրամասներ հայտնել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր