00:00:00

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ

17:40, 21 մարտ 2023 Իրավական

Սույն թվականի մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել կնոջ հետ կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին:

Արդյունքում՝ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նույն օրը հայտնաբերել են ևս 2 բջջային հեռախոս, որոնք մեկ այլ կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացին թաքցրել էր գոտու տակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր