00:00:00

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այցելել է Սայաթ-Նովա բնակավայր

18:00, 13 մարտ 2023 Հասարակություն

Ֆեյսբուքյան իր էջում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրում է․
 
Այսօր իմ առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի հետ այցելել եմ Սայաթ-Նովա բնակավայր: 
 
Առաջին կանգառը բնակավայրի նորակառույց մշակույթի տունն էր, որը շուտով հանձնվելու է շահագործման: Ծանոթացել եմ կատարված աշխատանքներին, բնակավայրի վարչական ղեկավարի հետ քննարկել կառույցի կահավորման, ինչպես նաև ջեռուցման համակարգի անցկացման հարցերը: Արվել են մի քանի նկատառումներ, տրվել են հանձնարարականներ:
Հավատարիմ մնալով իմ որդեգրած քաղաքականությանը՝ հետևողականություն եմ ցուցաբերում մանկապարտեզներում առկա խնդիրների կարգավորման հարցում:
 
Այցելել եմ նաև Սայաթ-Նովայի մանկապարտեզ, տնօրենի հետ քննարկել շենքային պայմաններին վերաբերող մի քանի հարցեր: Նշել եմ, որ մոտ ապագայում կրթօջախը կունենա նոր շենք, ինչպես նաև կավելացվի խմբերի քանակը:
Եղել ենք նաև բնակավայրի դպրոցում, որտեղ քննարկվել են մի քանի հարցեր: Խոստացել եմ աջակցել կրթօջախում ջեռուցման համակարգի ներդրման հարցում:
 
Այցելել ենք նաև դպրոցի գրադարան, որտեղ վարչական ղեկավար Լևոն Սերոբյանի աջակցությամբ նոր գրադարակներ են տեղադրվել:
 
 
Այցի ընթացքում վստահեցրել եմ, որ շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել համայնքում գործող ուսումնական հաստատությունները, քանզի մատաղ սերունդը պետք է կրթություն ստանա բարեկարգ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կրթօջախներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր