00:00:00

Պապիկյանն այցելել է Նախիջևանի հետ սահմանագոտի, ուշադրություն դարձրել ինժեներական և ամրաշինական աշխատանքներին

18:50, 10 մարտ 2023 Քաղաքականություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի (Նախիջևանի հետ սահմանագոտի)։ Այս մասին Պապիկյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մարտի 10-ին այցելել եմ հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Հետաքրքրվել եմ անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Հատուկ ուշադրություն եմ դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Այցի ավարտին շնորհակալություն եմ հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի՝ իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:

Հետևել եմ նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին»,-նշել է պաշտպանության նախարարը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր