00:00:00

Ի՞նչ է Հարությունյանը խոսել Փաշինյանի հետ ինտեգրացիայի թեմայով. պետք է հանրայնացվի

10:50, 10 մարտ 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը:

 

Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինս նրան ասել:

 

Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ են, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկել ե՞ն, թե՞՝ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը:

 

Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր