00:00:00

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող զորամասի մոտ կրակոցներ են հնչել

02:12, 19 մայիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով: Ժամը 00:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի դիմաց անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել: Ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 10-ից ավելի կրակված պարկուճներ, որոնք առգրավվել են: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ կրակողին կամ կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր