00:00:00

Չի լինելու որեւէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին. Սերժ Սարգսյան

20:46, 07 մարտ 2023 Քաղաքականություն

Շատ պարզ բան է տեղի ունեցել. Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ Բեռլինում Գերմանիայի Կանցլեր Շոլցը հայտարարեց, որ ԼՂ հարցը պետք է լուծվի նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

«Եթե հիշում եք, մենք 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ եւ ընդլայնված  համագործակցության համաձայնագիրը, որը վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետեւ իր երկրի խորհրդարանը  հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը Մինսկի խմբի առաջարկներն էին: Նա այլ բան չէր կարոող ասել:

Այլ բան, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան խունկից: Դրա համար ինքը որեւէ արձագանք չտվեց:

Ես կանխատեսում են, որ չի լինելու որեւէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին: Որովհետեւ ինքը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր