Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։
«Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը` բավարար»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։