00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առանց լիցենզիայի ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսիստներին կտուգանեն

17:30, 07 մարտ 2023 Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․

«2023 թվականի մարտի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական և հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի»։ 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր