Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Առաջիկայում պարտատոմսերը կցուցակվեն AMX-Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք կսկսեն շրջանառվել երկրորդային շուկայում:
Անդրադառնալով պարտատոմսերի շուկայում գործունեությանը՝ Կոնվերս Բանկում նշել են, որ ներկայում բորսայում շրջանառվում է Բանկի՝ 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Իսկ 2008թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմս՝ ընդհանուր 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:
Պարտատոմսերը ոչ միայն հավասարեցված են ավանդին և ապահովագրված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, այլև պարտատոմսերից ստացվող եկամուտները չեն հարկվում և համարվում են խնայողությունների դիվերսիֆիկացման լավագույն եղանակներից մեկը,-նշել են Բանկում և հավելել, որ առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նոր թողարկումներով՝ պահպանելով իր տեղը ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: