00:00:00

Կիրականացվի «Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի վերակառուցում» ենթածրագիրը

20:53, 06 մարտ 2023 Հասարակություն

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
Հաշվի առնելով Մասիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի վթարայնության աստիճանը՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրագործել «Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի վերակառուցում» ենթածրագիրը:
Այսօր Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին դպրոցի կառուցման նախագիծը և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունները:
Ներկաների կողմից եղան մի շարք հարցադրումներ, որոնք վերաբերում էին թաքստոցի ու թեքահարթակների, որոշ առարկաների համար առանձին դասասենյակների առկայությանը, ջեռուցման համակարգի անցկացմանը, բակի բարեկարգմանը...
 
Կրթօջախի տնօրենի, ուսուցիչների և ծնողների կողմից եղավ առաջարկ՝ մինչ դպրոցի նոր շենքի կառուցումը պահպանել դպրոցի հին շենքը, քանի որ դժվար է երեխաներին տանել այլ դպրոց՝ հաշվի առնելով հեռավորությունը:
Ոլորտային պատասխանատուները մանրամասնեցին, թե ինչու չի կարելի պահպանել հին շենքը, և ինչպիսի դժվարություններ ու խնդիրեր կառաջանան այդ դեպքում:
Եղան նաև այլ առաջարկներ:
 
 
 
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ողջունելի համարեց ծրագրի իրագործումը, որի արդյունքում 600-ից ավելի երեխա կրթություն կստանա նոր, բարեկարգ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կրթօջախում: Համայնքապետը պատրաստակամություն հայտնեց նաև աջակցել դպրոցի կառուցման աշխատանքներին առնչվող որոշակի խնդիրների կարգավորման գործընթացում:
 
Ամփոփելով քննարկումը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացված հարցերն ու առաջարկները կքննարկվեն հիմնադրամում և հավելեց, որ շինարարական աշխատանքները գտնվելու են մշտական վերահսկողության կենտրոնում և ամեն ինչ արվելու է, որ հնարավորինս նվազեցվեն նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունները:
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր