Վերջերս մամուլում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մասնակցությամբ ձևաչափի ու քննարկումների մասին՝ կապված Երևանի ավագանու գալիք ընտրությունների հետ:
168.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել շրջանառվող լուրերը, Արմեն Աշոտյանը նախ ասաց, որ իրականում երկրում և տարածաշրջանում ստեղծված գերլարված իրավիճակը թելադրում են այլ քաղաքական գերակայություններ ՀՀԿ-ի գործունեության և առաջնահերթությունների տեսակետից:
«Հետևաբար՝ Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ Հանրապետական կուսակցությունը այս պահին որևէ բան չի քննարկել, առավել ևս՝ չի որոշել ոչ մասնակցության, ոչ ձևաչափի, ոչ էլ որևէ մեկին սատարելու հետ կապված,- եզրափակեց Արմեն Աշոտյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով՝ ՀՀԿ-ն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում այլ առաջնահերթություններ ունի, քան Երևանի ավագանու ընտրություններն են:
Հիշեցնենք, որ իշխանությունները մտադիր են Երևանի ավագանու՝ քաղաքապետի ընտրություններ անցկացնել, և նրանց թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: