Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած 2 զինծառայողները (1 սպա, 1 պարտադիր ժամկետային զինծառայող) ապաքինման փուլում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողներից ևս մեկը շարունակում է իր բուժումը Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։ Նրա մասին տեղեկությունն ավելի ուշ կհրապարակվի։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Հետագայում նրանցից երկուսը տեղափոխվել են «Մուրացան» հոսպիտալ։