00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. Սարալանջի պողոտայում բախվել են Nissan-ն ու Renault-ն. Nissan-ը գլխիվայր շրջվել է

01:05, 19 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Էդուարդ Մկրտչյանի վարած Nissan Teana մակնիշի 91 UC 001 համարանիշի և Ալբերտ Ավետիսյանի վարած Renault մակնիշի 35 PN 565 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները՝ քաղաքացիների հետ միասին ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել են գազաբալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր