00:00:00

Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. պատգամավոր

11:08, 05 մարտ 2023 Քաղաքականություն

Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
 
«Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
 
Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, թե տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թե՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղությունը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը արցախցի ոստիկանների ուղղությամբ, բազմաթիվ վտանգավոր վարկածների տեղիք է տալիս:
 
2 հիմնական վտանգ կա այդ ուղղությամբ ադրբեջանցիների հնարավոր առաջխաղացման դեպքում, սակայն դրանց կանդրադառնամ ավելի ուշ:
 
Ինչ վերաբերվում է ոստիկանության հերթափոխի մեքենայի անձնակազմին, ապա 3 ոստիկան են եղել, իսկ նրանց ճակատագրի վերաբերյալ թեմային ճիշտ կլինի անդրադառնալ պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր