00:00:00

Ադրբեջանում սկսել են խոսել, որ Բերձորի միջանցքը կարող է «տարիներ շարունակ փակ մնալ»․ ադրբեջանագետ

16:26, 04 մարտ 2023 Քաղաքականություն

Ադրբեջանում փորձագիտական մակարդակով արդեն սկսել են խոսել այն մասին, որ միջանցքը կարող է անգամ «տարիներ շարունակ փակ մնալ»: Սա փաստում է՝ Ադրբեջանը փորձում է իրեն միջազգային իրավունքից դուրս դնել ու անտեսել միջանցքի բացման բոլոր կոչերը: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Պարզ տեքստով խոսում են, որ միջանցքի փակումը Հայաստանի դեմ ուղղված տարածքային պահանջների իրագործման կարևոր գործիք է նաև:

Այս թեման պետք է դառնա տեղեկատվական գործիք՝ ցույց տալու, որ Ադրբեջանի պահանջների իրագործումը ոչ միայն կայունություն չի բերում, այլև ավելի է բարդացնում Արցախի ու Հայաստանի վիճակը: Ես պատահական չեմ համարում նման խոսակցությունների ծավալումն ադրբեջանական մամուլում, որը գերազանցապես կատարում է պետության պատվերը»,- նշել է Հայրապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր