00:00:00

Հայաստանում ՀՌՕ-ի ՄիԳ-29-ի անձնակազմերը որսացել են պայմանական հակառակորդի թիրախները

13:12, 04 մարտ 2023 Հասարակություն

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների ընթացքում որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նշվում է, որ օդաչուներն ավիացիոն զույգերի և օղակների կազմով, տարբեր բարձրությունների վրա իրականացրել են թռիչքներ ցերեկային և գիշերային ժամերին, բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր, որոնք ներառում են մարտական շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», թեքադարձեր, վայրասլաց «բլրակներ»՝ թեքության մեծ անկյունով:

Բացի այդ, զինծառայողները որսացել են պայմանական հակառակորդի ինքնաթիռները նմանակող արագընթաց թիրախները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր