00:00:00

Ադրբեջանն ինքը խախտել եւ ինքն էլ մեղադրել է Հայաստանին եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ

23:13, 24 փետրվար 2023 Քաղաքականություն

Երեւանը ընդունելի չի համարել ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետ բացելու Բաքվի առաջարկը եւ մերժել է այդ առաջարկը՝ առանց որեւէ բացատրություն տալու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը հավելել է, որ որպես լուծումներից մեկը՝ Ալիեւը Մյունխենի անվտանգության համաժողովում առաջարկել է սահմանային անցակետեր ստեղծել։ «Թափանցիկության բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ այս առաջարկն անընդունելի է իր երկրի համար»,- ասել է նա։

Միաժամանակ, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման մասով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտած երկրի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, չգիտես ինչու, մեղադրել է Հայաստանին «եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների կատարման հարցում շահագրգռված չլինելու մեջ»։ Հատկանշական է, որ այս հայտարարության մեջ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու որեւէ պարտավորության մասին խոսք չկա։

Ընդ որում, Բայրամովը նորից կրկնել է, որ Բաքուն պատրաստ է խոսել Ղարաբաղի հայերի հետ, եւ, ըստ նրա, դրական արդյունքներ եղել են։

Նա բացատրել է, որ խոսքը ադրբեջանական հասարակությանը «Ղարաբաղում բնակվող հայազգի բնակչության վերաինտեգրման» մասին է, ինչի դեմ արցախահայությունը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է։

«Մենք երբեք չենք խոսի դրսից եկած կամ ուղարկված մարդու հետ, որն ուրիշի խաղեր է խաղում եւ Ղարաբաղի հետ կապ չունի։ Վարդանյանը հենց նման դիրքորոշում է որդեգրել, եւ դա անընդունելի է։ Վարդանյանի թիկունքին կանգնածներն էլ հասկացան, որ այս նախագիծը հեռանկարներ չունի։ Ադրբեջանի պահանջները բերեցին արդյունքի»,- եզրափակել է ադրբեջանցի նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր