Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 3-ին Բեռլինում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի նախագահի մամլո ծառայությունը։
Բանակցությունների օրակարգի մասին աղբյուրը մարամասներ չի հայտնում։ Հայաստանի կառավարությունը առայժմ չի տեղեկացրել սպասվող այցի մասին։ Վերջին անգամ Հայաստանի վարչապետը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։