00:00:00

Արցախում պահեստազորայինները, ըստ անհրաժեշտության, վարժական հավաքների կկանչվեն

17:50, 23 փետրվար 2023 Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 23-ին կայացած ԱԺ հերթական նիստում ընդունվել է որպես օրենք:
Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության:

Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Առստամյանի փոխանցմամբ՝ նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր