00:00:00

Իշխան Սաղաթելյանը մոռացել է, որ հայրենիքը «սեզոնով» չեն սիրում

16:22, 23 փետրվար 2023 Քաղաքականություն

«Բոլոր նրանք, ովքեր փորձ են անում ասել, որ ժողովրդին խաբել են, պայքարի իմիտացիա են արել, սիթի - տուր, կամ ֆանարիկներով քայլերթ են արել, առնվազն անբարոյականի զավակ են»։ Նման «փառահեղ» միտք է արտահայտել Tert.am-ի՝ «Կիզակետում»  հաղորդման շրջանակներում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Ակնհայտ է, որ օրերը տաքանում են ու ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հերթական «հուժկու» պայքարի մասին է ազդարարում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Իշխան Սաղաթելյանն առնվազն անազնիվ է գտնվել, նշելով, որ ընդդիմությունն արել է հնարավոր ամեն ինչ։

Եթե այդպես լիներ, ապա օրվա իշխանությունն այլևս Նիկոլ Փաշինյանը չէր լինի, հատկապես, որ նույն Սաղաթելյանն էր դիմադրության շարժման օրերին կոնկրետ ժամ ասում, թե երբ այլևս Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի։ Վստահաբար շատերն են հիշում Սաղաթելյանի  ու նրա թիմակիցների ոչ միայն այս, այլ նաև այդ ընթացքում արված վստահեցումները, որ իրենք փողոցից չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության, որ խորհրդարան կվերադառնան այլ կարգավիճակով։ Սեպտեմբերից հետո որեւէ կարգավիճակի փոփոխություն հանրությունը չտեսավ, փոխարենը ականատես եղավ, թե ինչպես գլուխները կախ նույն ընդդիմադիրներից շատերը վերադարձան Ազգային ժողով։

Ժողովրդին էլի փողոց հանելու կոչ անող Սաղաթելյանը պետք է մեկընդմիշտ հիշի, որ հայրենիքը «սեզոնով» չեն սիրում, որ նրա համար պայքարը անձրև, ձյուն, կամ արև չի նայում ու եթե կա նպատակ, ապա դրան հասնելու համար եղանակային փոփոխությունները չեն կարող էական ազդեցություն ունենալ։ Մինչդեռ ընթերցողները հիշում են, որ եղանակները ցրտելուն պես ընդդիմությունը հեռացավ փողոցից, անունն էլ դրեց հարաբերական դադար, ու հիմա եղանակները տաքանալուն պես էլի մտմտում են փողոց դուրս գալու մասին։ Սա է պարոն Սաղաթելյան անազնվությունը, նմանօրինակ հայտարարություններով նոսրացնում եք ձեր առանց այն էլ ոչ լայն շարքերը։

«Հարաբերական» դադարը նաև նրա համար պետք է լիներ, որ սեփական սխալները ուղղեիք, որ հետագայում դրանք կրկնվելու հավանականությունը նվազեր։ Մինչդեռ նույն սխալներով ու «սեփական» օրակարգով փողոց դուրս գալուց դեռ օգուտ չի եղել։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր