Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներն այսօր՝ փետրվարի 15-ին, հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցային մի շարք հարցեր։