Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ընթանում է ՔՊ վարչության նիստը։
Նիստը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք տեղեկացանք, որ նիստի ընթացքում Փաշինյանը թիմակիցների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը։ Կարճ անդրադարձ է եղել նաև ներքաղաքական զարգացումներին և մեկնարկած ԱԺ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։