00:00:00

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Պաշտպանության նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

15:40, 17 հունվար 2023 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:

Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր