ԱԺ Խորհրդի այսօրվա նիստին ընդդիմությունը չի մասնակցելու: Սա նշանակում է, որ Խորհրդի նիստը չի կայանա, կհետաձգվի մեկ շաբաթով:
Ըստ օրենքի՝ եթե երկրորդ անգամ էլ Խորհուրդը որոշում չի կայացնում, պայմանավորված տարբեր հանգամանքներով, դիցուկ՝ ընդդիմությունը դարձյալ չի մասնակցում նիստին, ապա որոշում կայացնելու իրավունքը մնում է պատգամավորների 1/5-ին, այսինքն՝ ՔՊ-ականների հայեցողությանը:
Հիշեցնենք, այսօր ԱԺ Խորհրդի նիստը պետք է տեղի ունենա այսօր ժամը 16:00-ին, օրակարգում անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խոսքը 22 բացակայած պատգամավորների մասին է, ընդ որում, բոլորը «Հայաստան» խմբակցությունից:
Նշենք, որ օրենքը չի պարտադրում պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Ստացվում է, որ այս հարցը բացառապես ՔՊ-ականների ցանկության տիրույթում է:
Ի դեպ, մամուլն այսօր գրել էր, թե իշխանության հիմնական թիրախը լինելու է Իշխան Սաղաթելյանը։