ԼՂ շրջափակման 32-րդ օրը դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»։