00:00:00

Կազմակերպել օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև․ Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի կոչը

14:58, 11 հունվար 2023 Քաղաքականություն

Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան։

«Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր