Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հայտարարություններին։
«Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են լքել մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,-թվիթերյան իր էջում գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը խոստովանել էր, որ իշխանություններն են փակել Լաչինի միջանցքը՝ Արցախը հայաթափելու նպատակով։