00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 2-ամյա աղջնակ է մահացել. shamshyan.com

22:58, 10 հունվար 2023 Առողջություն

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ժամը 19։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել երեխա։ Այս մասին  հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է ընդունվել «սրտի կանգ» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 2-ամյա Էվա Պ-ն է։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր