Երեւանում հունվարի 10-ին տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Երկար ընդմիջումից հետո այն կայանում է ոչ առցանց ձեւաչափով, երբ Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրագրողը կարդում էր ԶԼՄ-ների գրավոր ուղարկված, բայց նախապես ընտրված հարցերը։ Այս ձեւաչափը բոյկոտվել է նախորդ «մամուլի ասուլիսի» ժամանակ առաջատար մի շարք ԶԼՄ-ների կողմից։ Այնուամենայնիվ, այսօրվա մամուլի ասուլիսին եւս հրավիրված չեն ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ։