00:00:00

Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, զրուցել է ծառայության մեկնողնողների հետ

17:11, 09 հունվար 2023 Հասարակություն

Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։

 

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր