00:00:00

Բաքվում պահվող հայ գերիներն ընտանիքների հետ կապ են հաստատել, տեսաուղերձներ հղել․ Ամատունի

13:35, 09 հունվար 2023 Հասարակություն

Դեկտեմբեր ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

Նա տեղեկացրեց, որ սա հերթական այցն է եղել, որի ընթացքում պահվող անձինք կարողացել են հեռախոսակապի միջոցով զրուցել իրենց ընտանիքի անդամների հետ։

 

«Պահվող անձինք նաև տեսաուղերձներ են նկարել և ուղարկել իրենց ընտանիքներին»,- նշեց Ամատունին։ Իսկ թե ինչ արձանագրումներ են կատարվել, նա չներկայացրեց՝ ասելով, որ դա քննարկվում է միայն պահող կողմի իշխանությունների հետ։

 

Այնուամենայնիվ, Զառա Ամատունին հույս հայտնեց, որ նույն պարբերականությամբ այցեր կլինեն նաև հաջորդիվ։

 

Հիշեցնենք, որ Բաքուն այս պահին հաստատում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` գերների թիվը մոտ ութ տասնյակ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր