«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Այդպես էլ ՀՀ որևէ իրավապահ մարմին չանդրադարձավ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ անձնական և ընտանեկան տվյալներ հրապարակելու փաստին:
Հիշեցնեմ, որ ինչ-որ մեկը, վստահաբար իշխանական թևից, Զվարթնոց օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից տեսաձայնագրությունն ապօրինի ստացել է, որից հետո մարդու անձնական և ընտանեկան բնույթի տեղեկությունները հրապարակել է, որպիսի արարքն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված արարքին»: