00:00:00

Գազի ճգնաժամը Եվրոպայում կարող է ձգվել մինչեւ 2030 թվականը. Bloomberg

17:58, 02 հունվար 2023 Աշխարհ

Բրիտանական Cornwall Insight քոնսալթինգային ընկերության առաջատար վերլուծաբան Մեթյու Չեդվիկը նշել է, որ գազի բարձր գները Եվրոպայում կպահպանվեն առնվազն մինչեւ 2030 թվականը, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Գազի գները մինչհամավարակայինից բարձր կմնան առնվազն մինչեւ 2030 թվականը»,- նշվել է հոդվածում։

Վերլուծաբանի կարծիքով՝ շուկային ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի Եվրոպայում պահանջարկի եւ առաջարկի դինամիկայի փոփոխությանը։

Հրապարակման մեջ նշվել է, որ չնայած ՌԴ-ից գազի մատակարարումները 2022թ. ամռանը դադարեցվել են, վառելիքի որոշակի ծավալ, այնուամենայնիվ, ստացվել է, բայց 2023թ. Ռուսաստանն ու Եվրոպան միացնող խողովակաշարերը, ամենայն հավանականությամբ, կփակվեն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր