00:00:00

Նշվել են ռուսաստանցիների համար ամենից շատ այցելվող անվիզա երկրները. Հայաստանը դրանց մեջ է

13:00, 02 հունվար 2023 Աշխարհ

Թուրքիան, Եգիպտոսը եւ Թաիլանդը մնում են ամենապոպուլյար անվիզա երկրները ռուսաստանցիների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի տուրարդյունաբերության միության փոխնախագահ Դմիտրի Գորինը։

 

«Ռուսաստանցիները կարող են առանց վիզայի հանգստանալու մեկնել մի շարք երկրներ։ Ամենատարածված ուղղություններն են Թուրքիան, Եգիպտոսը եւ Թաիլանդը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

 

 

Նա նաեւ նշել է, որ առանց հատուկ թույլտվության կարելի է այցելել նաեւ Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Սերբիա։ Տարածված են նաեւ Մալդիվներ, Ինդոնեզիա, Վիետնամ, Կուբա, Դոմինիկանա եւ Վենեսուելա ճամփորդությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր