Մոսկվայի նախկին գլխավոր ռաբբի Պինխաս Գոլդշմիդտը The Guardian-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել հրեական համայնքի անդամներին հեռանալ Ռուսաստանից քանի դեռ ուշ չէ՝ նախքան Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով առաջացած դժվարությունների համար քավության նոխազ դառնալը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում աճում է հակասեմականության մակարդակը։
«Ահա թե ինչու ես կարծում եմ, որ ռուսաստանցի հրեաների համար լավագույն տարբերակը հեռանալն է»,-ասել է նա։
Գոլդշմիդտի կարծիքով, երբ Ռուսաստանում քաղաքական համակարգը հայտնվում է վտանգի տակ, ղեկավարությունը, որպես կանոն, փորձում է «մասսաների զայրույթն ու դժգոհությունը վերահղել դեպի հրեական համայնք»։
Մոսկվայի հրեական կրոնական կազմակերպությունը հրաժարվել է մեկնաբանել Գոլդշմիդտի կոչը հրեաներին: