00:00:00

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

18:02, 29 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 5 նոր դեպք, երկրում վիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 144 հազար 682-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, հիվանդներից 28-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 560 հազար 998 հիվանդներից 7 մլն 336 հազար 71-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 83 բուժառու ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր