Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Կայծակնային շախմատի առաջնության 10 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Հիկարու Նակամուրան է: Նա ունի 10 միավոր: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը և Հայաստանից Հայկ Մարտիրոսյանը ունեն 9 միավոր:
Կայծակնային շախմատի առաջնությունը բաղկացած է 21 տուրից և կեզրափակվի դեկտեմբերի 30-ին: