00:00:00

Արցախում արձանագրվել են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքի անհիմն բարձր իրացման գներ․ ԱՀ ՀԾՏՄ

20:15, 29 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Քաղաքացիների ահազանգերի և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում վերջին ժամանակաշրջանում արձանագրվում են առևտրային օբյեկտներից դուրս իրացվող որոշ գյուղմթերքի անհիմն բարձր իրացման գներ:

Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովն ու ևս մեկ անգամ զգուշացնում․

«Շուկայականից բարձր գնով (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի) ցանկացած ապրանքի իրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ դիտարկվելու է տնտեսավարողների ու սպառողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքների խախտում:

Նման երևույթներին ականատես լինելու դեպքում քաղաքացիներին խնդրում ենք անմիջապես ահազանգել՝

Հանձնաժողովի թեժ գիծ՝ 047 95 95 55

Օպերատիվ շտաբի թեժ գիծ՝ 119»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր