00:00:00

Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է ՀՀ-ի գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը. Զաքարյան

13:33, 29 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում   է  
 
Վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարևորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության և հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը:
 
Բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիները շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց է: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որևէ արժեք չի ունենալու և կործանվելու է:
 
Անկախ նրանից, գիտակցում ենք մենք, թե ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաև շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում և պայքարում է նախ և առաջ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր