00:00:00

Լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և բոլոր ինստիտուտների արդյունավետության բարձրացումը պետք է դառնա դրանց հաղթահարման գործիք. Վարչապետ

21:01, 28 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

պատրաստ լինի կրել իր գործողություններից բխող պատասխանատվություն: Սա չափազանց կարևոր և քաղաքակրթական նշանակություն ունի, ու սա միայն բանկային խնդիր չէ: Սա ընդհանրապես, կարծում եմ, հանրային շատ խորը սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեցող հարց է, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ: Դրանից կշահեն բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ տնտեսությունը, և՛ բանկային համակարգը, և՛ հենց իրենք շահառուները, վարկառուները:

 

Ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել գալիք տարվա ընթացքում, և հույս ունեմ, որ այս բոլոր մոտեցումների, նորարարությունների միջոցով առաջընթաց կարձանագրենք: Օրինակ, գուցե թերևս այդքան էլ լավ չէ այդ մասին հրապարակային խոսել, բայց կարծում եմ, որ մեկ անգամ արժե գոնե անդրադառնալ. Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի: Սա նույնպես կարևոր հանգամանք է, և ես ուզում եմ, որ մենք այս փաստը գնահատենք: Որովհետև շատ դեպքերում ընկալվում է որպես հենց այդպես էլ պետք է լինի, և դա նորմալ է: Այո, հենց այդպես էլ պետք է լինի և շարունակելու է հենց այդպես լինել, բայց դա չի նշանակում, որ մենք այս փաստը չպետք է գնահատենք: Եվ դրանից բխող փոխադարձ պատասխանատվության ավելի մեծ աստիճան պետք է գործի:

 

Ուզում եմ ասել, որ բանկային, ֆինանսավարկային համակարգի դիմակայունությունը մեզ համար չափազանց կարևոր է: Այո, 2020թ. պատերազմի և քովիդի հետևանքները մենք հաղթահարում ենք այդ թվում բանկային, ֆինանսական համակարգի կայունության շնորհիվ, և մեկը մյուսի հետ փոխկապակցված է:

 

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020թ. հունվարին տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն առաջին շատ լուրջ ազդակն էր բոլորի համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի տեղ է, որտեղ, այո, կարելի է ներդրումներ անել: Երբեմն մենք չենք դիտարկում, չենք քննարկում, չենք ֆիքսում այդ փաստերը, բայց դրանք շատ բանի մասին են խոսում: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է հողից կտրվենք: Պարզ է, որ շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, բայց այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է: Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք:

 

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հույս հայտնում, որ 2023թ. արդյունքներն ամփոփելիս մենք ոչ միայն ֆինանսական, բանկային համակարգի, այլև ընդհանուր առմամբ ավելի բարձր ցուցանիշների և հաջողությունների մասին կկարողանանք խոսել: Շնորհակալ եմ»:

 

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել է նաև Կենտրոնական բանկի վարչական շենքի նորակառույց վերնահարկը՝ իր բազմաֆունկցիոնալ դահլիճների հնարավորությամբ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր