00:00:00

Ոչ մի գործընթաց չի կարող «խաղաղ» կոչվել, եթե 4 նոր շրջանները Ռուսաստանի կազմում ներառելու նոր իրողությունը դրանում ամրագրված չէ․ Պեսկով

20:18, 28 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ուկրաինայի հարցով ոչ մի «խաղաղ գործընթաց» չի կարող գոյություն ունենալ, եթե դրանով չի նախատեսվում 4 նոր շրջանները Ռուսաստանի կազմում ներառելը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հարցին՝  ինչպես կմեկնաբանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը՝  փետրվարին «խաղաղ գործընթաց» նախաձեռնելու մասին, Պեսկովը պատասխանել է․

«Սկսենք նրանից, որ առայժմ ոչ մի «խաղաղ գործընթաց» չկա։   Ուկրաինայի կողմից չի կարող ոչ մի «խաղաղության ծրագիր» լինել, եթե այն հաշվի չի առնում այսօրվա նոր իրողությունները՝ ռուսական տարածքի վերաբերյալ, այն է՝ ՌԴ կազմում 4 նոր շրջանների ներառումը։ Որևէ ծրագիր, որը հաշվի չի առնում այս նոր իրողությունը, չի կարող հավակնել՝ «խաղաղ» կոչվել»,-   ասել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր