00:00:00

Արցախից տեղահանված ընտանիքները բնակարանային մատչելիության ապահովման ծրագրին կարող են դիմել մինչեւ դեկտեմբերի 30-ը

15:48, 28 դեկտեմբեր 2022 Հասարակություն

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։

Դիմել կարող եք՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան եւ լրացնել պահանջվող տվյալները (հղումը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր