00:00:00

Չվերականգնված արդարության, շարունակվող ցավի և նոր կորուստների տարի էր. ունեցել ենք 260 զոհ՝ բանակում, տարածքային կորուստներ. Աշոտյան

15:11, 28 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

2022թ չվերականգնված արդարության, շարունակվող ցավի և նոր կորուստների տարի էր։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Անարդար է և աշխարհը մեզ նկատմամբ, և մենք ինքներս մեր նկատմամբ, երբ Նիկոլին և իր ոհմակին դեռ չենք կանչել պատասխանատվության, դա անարդար է։ Չամոքվող ցավն ակնհայտ է և խոսքը միայն այն ցավի մասին չէ, որ ամփոփված է գերեզմանախորշերում ՝ գրանիտե կամ մարմարե տապանաքարի տակ՝ անուն ազգանունով, ծննդյան թվով, մահվան թվով։ Դա ցավ է, որն այլևս երբեք չի անցնելու և այդ ընտանիքների, և մեր, բայց այդ չամոքվող ցավերի մեջ կան մի քանի տասնյակ տոպրակներով չնույնականացված տղերք, որոնք առ այս պահը չեն ամփոփվել, այդ ցավի մեջ կա մոտ 100 ռազմագերիներ, որոնք կտտանքների մեջ են ադրբեջանական բանտերում, մինչև հիմա տներ չեն վերադարձել, կան տասնյակ անհետ կորածներ, որոնց իրենց օջախներ չեն վերադարձել և Աստված գիտի՝ անհետ կորած են, թե այլևս չեն վերադառնալու»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ 2022թ քաղաքական ամփոփումը հետևյալն է՝ ունեցել ենք կորուստներ՝ 260 զոհ բանակում, հուսով է՝ մինչև տարեվերջ չի փոխվի թիվը, ունենք տարածքային կորուստներ՝ 140-160 ք/կմ կորցրած տարածք՝ Հայաստանից, դիվանագիտական կորուստներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր