Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի սենյակը, որտեղ նա ապրել է ԱԱ-2022-ի ժամանակ, կվերածվի թանգարանի, հայտնում է RMC Sport-ը։
Այս մասին հայտնել է Դոհայում Կատարական համալսարանը, որտեղ Արգենտինայի հավաքականն ապրում էր աշխարհի առաջնության ժամանակ։ Որոշվել է սենյակը պահել այն տեսքով, որով այն թողել է Մեսին, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն այն։
Դռան վրա դրված է L. Messi մակագրությամբ ցուցանակ և Արգենտինայի դրոշը։
Առայժմ տեղեկություններ չկան թանգարանի բացման ժամկետի և այն մասին, թե ինչ ցուցանմուշներ են ցուցադրվելու այնտեղ։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինանհաղթեց Ֆրանսիային։ Վճռորոշ խաղում Մեսսին երկու գոլ խփեց և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։