Ադրբեջանը միլիոնավոր դոլարների օգնություն է ուղարկել Ուկրաինային։ Այս մասին տարվա արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ այս տարի Ուկրաինային Ադրբեջանի օգնության չափը կազմել է ավելի քան 30 մլն մանաթ։ Ներկայիս փոխարժեքով դա ավելի քան 17,5 մլն դոլար է։