00:00:00

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին՝ նրան ոչնչացնելու համար. Լավրով

07:36, 27 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, գրել է Tert.am-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։

«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ»,- ասել է Լավրովը։

Նրա կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի Դաշնության հակառակորդները «շատ բանի են պատրաստ»։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հսկայական ռեսուրսներ է ներդնում «ռուսների դեմ ռազմի դաշտում հաղթանակ տանելու» համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր