00:00:00

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են շփվել ԱՊՀ-ի գագաթնաժողովի կողասրահներում. Պեսկով

16:18, 26 դեկտեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները կարող են միմյանց հետ շփվել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կողասրահներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի եթերում։

Նա նշել է, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ներկա են և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ֆորմալ առումով մեզ մոտ եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց կողասրահներում նրանք հնարավորություն կունենան շփվել միմյանց հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր