00:00:00

Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է ԳՀՀԾ-ի վերականգնման գործընթացը դանդաղեցնելու մեջ

11:15, 26 դեկտեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունների գործողությունները կառուցողական չեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցությունների առումով, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրն արդեն պատրաստ է, բայց Վաշինգտոնը ձգձգում է ամբողջ գործընթացը։

 

«Համաձայնագրի տեքստը պատրաստ է կնքման՝ կողմերի միջեւ բանակցությունների հիման վրա, իսկ ամերիկյան կողմի ձգձգումը հանգեցրել է այն բանին, որ համաձայնագիրը չի կնքվել։ ԱՄՆ ոչ կառուցողական գործողությունները հանգեցրել են համաձայնագրի ընդունման դանդաղմանը»,- նշել է Քանանին։

 

 

Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, ներկայում ԳՀՀԾ-ի վերականգնման հնարավորությունը դեռեւս պահպանվում է։ Նա նաեւ ընդգծել է, որ գործարքի վերականգնումը կախված է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր