00:00:00

Արցախի ժողովրդի և իշխանության կողքին եմ. Սամվել Կարապետյանը` Լաչինի միջանցքի փակման մասին

21:13, 14 դեկտեմբեր 2022 Քաղաքականություն

«Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության ժողովրդին և իշխանություններին։

Սամվել Կարապետյանը նշել է, որ լուրջ մտահոգությամբ հետևում է Բաքվի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։

«Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով տեղակայված խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։ Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով»,– ասված է հայտարությունում։

Կարապետյանն ընդգծել է, որ անկախ նրանից, որ Արցախի վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ։ Նա վստահ է, որ հայի ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր։

Սամվել Կարապետյանը շեշտել է` այսօրվա իրենց բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր